Դանիբեկյանի պատմությունը թող հերթական դասը լինի բոլոր դատավորների համար․ Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դատավոր Աննա Դանիբեկյանի պաշտոնազրկման լուրը լսելիս, չգիտեմ որտեղից, մտքիս եկավ մանկությանս տարիներին շատ հայտնի ահա ԱՅՍ? հիանալի ֆիլմը - Кто подставил Кролика Роджера։
Հետո հիշեցի 2019-ի իրադարձությունները։ Հիշեցի, թե ինչ խայտառակ ձևերով «չեզոքացրեցին» դատավոր Դավիթ Գրիգորյանին, որ նախագահ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը նրա ձեռքից առնեն։ Հիշեցի, թե ինչպես «շատ պատահաբար» այդ գործը հանձնեցին դատավոր Աննա Դանիբեկյանին։ Հիշեցի, թե ինչպես էր նա սկզբնական շրջանում ինչ ուզում՝ անում այդ գործով։ Էլի լիքը բան հիշեցի, ու որոշեցի վաղն անպայման վերանայել Кто подставил Кролика Роджера ֆիլմը։
ՀԳ. Աննա Դանիբեկյանի պատմությունը թող հերթական դասը լինի բոլոր այն դատավորների համար, ովքեր անտրտունջ ընդունում են քաղաքական հետապնդումների պատվերներ։