Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին 30-ամյա պաշտոնավարման կապակցությամբ:

«Ձեր անվան հետ անքակտելիորեն կապված է Բելառուսի ամբողջ նորագույն պատմությունը, որը նշանավորվում է ժամանակակից պետական ինստիտուտների կառուցմամբ և սոցիալական ու տնտեսական ոլորտներում նշանակալի հաջողություններով: Բելառուս ընտրողները վեց անգամ անընդմեջ ձեզ են վստահել պետական բարձրագույն պաշտոնը, ինչը, անկասկած, վկայում է հայրենակիցների շրջանում ձեր հսկայական հեղինակության մասին»- ասված է շնորհավորական ուղերձում:

Պուտինն ընդգծել է Լուկաշենկոյի անձնական ներդրումը Մոսկվայի և Մինսկի միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության զարգացման, Միութենական պետության կայացման, ինչպես նաև «եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրման գործընթացների առաջմղման գործում»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն