Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է գեներացնող հզորությունների կեսի կորստի մասին։ Էլեկտրաէներգիայի շտապ ներմուծման համար Կիևը դիմել է Ռումինիային, Սլովակիային, Լեհաստանին և Հունգարիային։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը:

Նշված երկրներից նախատեսվում է ներկրել օրական 25682 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Նախարարությունը հայտնել է, որ սպառողներին էլեկտրաէներգիայով ապահովելու լուրջ դժվարություններ են նկատվում հատկապես Դնեպրոպետրովսկի և Չեռնիգովի մարզերում։ Էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումների հիմնական պատճառը Ռուսաստանի հարձակումներն են էներգետիկ ենթակառուցվածքների վրա։

2024 թվականին Ուկրաինայում ռուսական զանգվածային ավիահարվածների հետևանքով բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ և ջերմային էլեկտրակայաններ են վնասվել ու ավերվել։

Հունիսի կեսերին Ուկրաինայի նախագահը հայտարարել է երկրում ջերմային էներգիայի արտադրության 80%-ի և հիդրոէլեկտրակայանների արտադրության մեկ երրորդի ոչնչացման մասին։

«Ուկրէներգոյի» ղեկավար Վլադիմիր Կուդրիցկու խոսքով՝ առնվազն մինչև ձմռան սկիզբ Ուկրաինան ստիպված կլինի էլեկտրաէներգիա ներկրել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն