Ինչ է կատարվում Գյումրիում և ինչու է Նիկոլը հավանել հաստագլխին
Նիկոլ Փաշինյանը մերժված է։ Մերժված է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, մյուս քաղաքներում։ Գյումրիում նրան մերժել էին դեռևս 2021–ին, երբ ավագանու ընտրության ժամանակ քիչ քվե էին տվել։ Բալասանյան Սամվելը, սակայն, գողացավ գյումրեցիների քվեն, գործարքի գնաց և կոալիցիա կազմեց Նիկոլի հետ։ Այս մասին գրում է 7 օր-ը։
Հիմա նիկոլենք, իբր, տարանջատվել են սեփական գլխամաշկի ճակատային հատվածը բոլորի առաջ փռած Սամվել Բալասանյանից ու տեղական ընդդիմություն են խաղում։
ՔՊԿ–ի ու Բալասանյանի ձևական բաժանումից հետո Գյումրիի ավագանիում անորոշ պատկեր է։ Որևէ ուժ առանձին վերցրած չունի մեծամասնություն։ Ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը փորձեց քծնել նիկոլենց ու կոալիցիոն նոր գործընկեր դառնալ, սակայն պլստաց, քանզի չգիտեր, որ «Բալասանյան» դաշինքը զուտ ձևականորեն է բաժանվել նիկոլենցից ու Գյումրիի ավագանիում նոր կոնֆիգուրացիայի կարիք չկա։ Բայց ամեն դեպքում Գյումրիի ավագանիում և քաղաքում կառավարելիության լուրջ խնդիրներ կան։ Այս պայմաններում տրամաբանական կլինեին արտահերթ ընտրությունները, բայց Նիկոլ Փաշինյանը վախենում է։
Նիկոլենք շատ լավ գիտեն, որ քվե չունեն, դրա համար էլ խուսափում են արտահերթ ընտրություններից։ Լինի դա տեղական կամ համապետական մասշտաբով։
Նիկոլն այս փուլում որոշել է Գյումրիում իր թիմը գույքագրել ու հասկանալ, թե ով է ավելի լավ ուսապարկ։
Դատելով ամենից՝ Նիկոլը տեղական նշանակության գլխավոր ուսապարկ է նշանակել Կարեն Սարուխանյանին։ Սա այն հաստագլուխ պատգամավորն է, որն ԱԺ–ում վերջերս աչքի ընկավ՝ Սեյրան Օհանյանին հետևից հարվածելով։ Կարենն այդ քստմնելի վարքագիծը դրսևորեց, որպեսզի Նիկոլին ցույց տա, որ ինքը ոչ միայն հաստագլուխ է, այլ նաև անբարոյական ուսապարկ և պատրաստ է ցանկացած սրիկայության։ Ինքը գիտի, որ Նիկոլին հիմա միայն սրիկաներ ու ավարտված մարդիկ են պետք, քանզի ինքը կեղտի մեջ է ու հենց այդ միջավայրի մարդկանցով է ուզում իրեն շրջապատել։ Կարեն Սարուխանյանը հենց այդ տեսակն է։ Նա այն տեսակն է, որ ՔՊԿ–ական ավագանիների վրա, ըստ տարածված լուրերի, հենց ինքն է գործ սարքել տալիս։ Դրա համար էլ ՔՊԿ–ից 5 ավագանի դուրս եկավ։
Նիկոլը Կարեն Սարուխանյանին հանձնարարել է թիմ հավաքել։ Թիմ կոչվածն այն աբիժնիկներն են, որոնք ծվարել են ՔՊԿ–ի մերձակայքում և շատ քիչ թիվ են կազմում։
Գյումրիում ՔՊԿ–ն մասերի է բաժանված։ Մի մասը հաստագլխի հետ է, մյուս մասը՝ Նիկոլի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանի (70–ականների գերմանական հայտնի ֆիլմերի մեջի կանանց սանրվածքով այս աչոնիկը վախենում է Արցախ բառն օգտագործելուց), երրորդ մասն՝ անտեր շան կարգավիճակում է։ Բոլորն իրար են ուտում։ Ազդեցության կռիվ են տալիս։ Հաստագլխին, ըստ ամենայնի, հաջողվել է Նիկոլին համոզել, որ ինքը պատրաստ է ցանկացած սրիկայության և հաղթել է ներՔՊԿակա կռվում։
Նիկոլն ուզում է իր փայ տեղական բդեշխներն ունենալ, ինչպես որ ունեին նախկին իշխանությունները։ Տարբերությունն այն է, որ լիսկաներին ու շմայսերին հիմա փոխարինում են հաստագլուխները։ Կարեն Սարուխանյանը տիպիկ նիկոլական ու «հեղափոխական» բդեշխ է։