Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ։

Այս մասին նշված է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի X-ի միկրոբլոգում գրառման մեջ։

«Ողջունում ենք ԵՄ խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Երբ գործընթացն ավարտվի, հայերը հնարավորություն կունենան առանց վիզայի այցեր կատարել ԵՄ»,- ասված է գրառման մեջ:

Նշվում է, որ սա կարևոր հանգրվան է ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն