2024-ի շրջանավարտների հանդիսավոր միջոցառում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում
Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը,
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը, բարձրաստիճան զինվորականներ և այլք։
Հանդիսավոր արարողության շրջանակում բակալավրի կրթական ծրագրով ուսուցում ստացած ակադեմիայի շրջանավարտներին և մեկամյա սպայական դասընթացների
ունկնդիրներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։
Շնորհավորելով շրջանավարտներին ուսումնառությունն ավարտելու
կապակցությամբ՝ ելույթ ունեցողները կարևորել են ուսյալ և ամրակազմ սպայի դերը զինված ուժերում, նրանց մաղթել բարի ու արգասաբեր ծառայություն։
Միջոցառման ավարտին շրջանավարտները հրաժեշտ են տվել ակադեմիայի դրոշին և անցել հանդիսավոր երթով։