Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Ուկրաինան ունի մշակված ծրագիր, «որն ապահովում է Ղրիմի շուտափույթ վերադարձը»: 

«Այն իրատեսական է: Դա, իհարկե, ռազմական գաղտնիք է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Մենք պետք է հաղթենք, որպեսզի ազատենք մեր քաղաքացիներին, ովքեր տառապում են օկուպացված տարածքներում»,- հայտարարել է գեներալը՝ Guardian-ի հետ հարցազրույցում:

Սիրսկին նաև արտերկրում ապրող բոլոր ուկրաինացիներին կոչ է արել վերադառնալ հայրենիք և պայքարել հաղթանակի համար: «Մեզ համար շատ կարևոր է, որ Ուկրաինայի բոլոր քաղաքացիները կատարեն իրենց սահմանադրական պարտավորությունները»:

Գեներալն ավելացրել է, որ հույս ունի՝ «հաղթանակից հետո այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել պատերազմին, կկարողանան իրենց թոռներին պատասխանել, թե որտեղ էին գտնվում, երբ Ուկրաինայում թեժ մարտեր էին»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն