ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածու Քամալա Հարիսը ընդունել է Բենիամին Նեթանյահուին: Հանդիպումից հետո նա «անկեղծ և կառուցողական» է որակել Իսրայելի վարչապետի հետ հանդիպումը՝ վերահաստատելով իր «անդրդվելի աջակցությունն այդ երկրի անվտանգությանը և ինքնապաշտպանվելու իրավունքին»։

Հարիսը տեղեկացրել է, որ մտահոգություն է հայտնել Գազայում հումանիտար լուրջ ճգնաժամի և խաղաղ բնակչության շրջանում զոհերի հետ կապված, խստորեն կոչ արել Նեթանյահուին ուշադրություն դարձնել այդ խնդրին:

Փոխնախագահն ընդգծել է հրադադարի և գերիներին վերադարձնելու հրամայականը:

«Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի, և այնպես, որ Իսրայելն ապահով լինի, բոլոր պատանդներն ազատ արձակվեն, Գազայում պաղեստինցիների տառապանքը դադարեցվի, և նրանք կարողանան օգտվել ազատության, արժանապատվության և ինքնորոշման իրենց իրավունքից: Այս գործարքի շուրջ բանակցություններում հուսադրող շարժ է նկատվում»,- ասել է Հարիսը:

ԱՄՆ փոխնագահը շեշտել է, որ «երկու պետության» բանաձևով լուծումը կարգավորման միակ ճանապարհն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն