Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վաղարշապատի նորաստեղծ միասնական սոցիալական ծառայության գործունեությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոն, ծանոթացել քաղաքացիներին մատուցվող ծառայություններին ու որակին:
Նորաստեղծ կենտրոնը շահագործման է հանձնվել 2023 թ.: Կենտրոնի հիմնման ընդհանուր արժեքը 250,2 մլն դրամ է:
Վերջինիս սպասարկման տարածքի բնակչության թիվը կազմում է շուրջ 150.000 անձ: