Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հերքել է, թե Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագիր է կնքվել։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Սոբհանին նշել է, որ զենքի պայմանագրերի մասին կեղծ տեղեկություններ են հրապարակել ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք կեղծիք հրապարակելու սովորություն ունեն։

Նման լուրերի հրապարակումը, ըստ դեսպանի, Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա ազդելու նպատակ ունի։

Դեսպանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Իրանի միջև 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագրի մասին հրապարակել էր Iran International կայքը։ Լուրը նախ հերքեց Հայաստանի ՊՆ-ն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն