Ուկրաինայի արտգործնախարարը հակասական հայտարարություններ է անում. Լավրով
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հակասական հայտարարություններ է անում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ բանակցությունների մասին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության մասին Կուլեբայի խոսքերը:
«Նա առաջին անգամը չէ, որ դա ասում է։ Եվ երբեմն նույնիսկ ճիշտ հակառակ բաներ էր ասում», - նշել Է Լավրովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նշել էր, որ Կրեմլը Կիևից «անհասկանալի ազդակներ» է ստանում խաղաղ բանակցությունների հարցով և չգիտի, թե որքանով են դրանք իրատեսական:
Նա հիշեցրել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելու մասին, քանի դեռ երկրի ղեկավարը Վլադիմիր Պուտինն է: