«Ժողովուրդ»․ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորին ԱԱԾ-ն հարցաքննել է. մանրամասներ
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն հարցաքննել է Երևան քաղաքի դատավոր Դավիթ Հարությունյանին: Նրան հարցաքննել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու և անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019թ. մայիսի 18-ի որոշման գործով: Բանն այն է, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես Վանոյի Արտակ, գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց. «Հարցաքննության ուղղակիորեն չեն կանչել, այլ դատական օրենսգրքի պահանջներից ելնելով՝ ինչպես բոլոր գործերով ԲԴԽ-ին ձևական իրազեկել են, և քննիչի հետ հարցաքննության տեղն ու ժամը համաձայնացրել ենք, հարցաքննվել եմ սկզբում որպես վկա, իսկ վերջում՝ շաբաթներ առաջ՝ որպես տուժող»,–գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։