Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում Արթուր Դավթյանն անցել է հենացատկի վարժության եզրափակիչ փուլ։

Արթուրի առաջին մոտեցումը այնքան էլ հաջող չէր ստացվել, ինչի արդյունքում նա վաստակել էր 14.533 միավոր: Երկրորդ ցատկից նա վաստակել էր 14.800 միավոր: Երկու ցատկերի հանրագումարում Արթուր Դավթյանը ունի 14.666 միավոր և անցել է եզրափակիչ փուլ։

Արթուր Դավթյանի մասնակցությամբ հենացատկի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 18:25-ին:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն