Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի միջև հիպոթետիկ պատերազմը աշխարհին 4 տրիլիոն դոլար կարժենա. Bloomberg
Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի միջև լայնամասշտաբ պատերազմի սանձազերծման դեպքում հակամարտության առաջին տարին, ըստ վերոնշյալ հիպոթետիկ սցենարի վերլուծության՝ համաշխարհային տնտեսության վրա կարող է արժենալ 4 տրիլիոն դոլար, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 3,9%-ը։ Դա ավելի քան երկու անգամ ավելի մեծ է, քան Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետևանքները, պնդում է գործակալությունը։ Հիպոթետիկ սցենարի նման գնահատականներ տվել ամերիկյան Bloomberg գործակալությունը։ Միաժամանակ նշվում է, որ Կորեական թերակղզում լիարժեք պատերազմը «շատ քիչ հավանական է»: Սակայն հակամարտության դեպքում մարդկային և տնտեսական կորուստները կործանարար կլինեն, ենթադրում է Bloomberg-ի վերլուծաբանը: Միլիոնավոր մարդիկ կարող են զոհվել պատերազմում, հավելում է Bloomberg-ը։ Սեուլի մետրոպոլիայի տարածքում, որը ԿԺԴՀ հրետանային թիրախի գոտում է, բնակվում է մոտավորապես 26 միլիոն մարդ՝ Կորեայի Հանրապետության բնակչության կեսը: Գործակալությունը Կորեայի Հանրապետությունն «աշխարհաքաղաքական բեկվածքի վրա կառուցված կիսահաղորդիչների գործարան» է անվանում։ Samsung Electronics-ը մատակարարում է աշխարհում DRAM չիպերի մոտ 41%-ը և NAND հիշողության չիպերի 33%-ը: Հարավկորեական կորպորացիայի արտադրանքը գնում են ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Չինաստանում։ Սեուլին և նրա հարակից տարածքներին բաժին է ընկնում երկրի չիպերի արտադրության 81%-ը և արդյունաբերական արտադրության 34%-ը: Ըստ գործակալության՝ թերակղզում պատերազմի դեպքում հարավկորեական կիսահաղորդչային գործարանները հյուսիսկորեական հրետանու և նրա փոքր՝ 250 կմ հեռահարության բալիստիկ հրթիռների համար կարող են թիրախ դառնալ։ Հակամարտության առաջին տարվա ընթացքում Կորեայի Հանրապետության ՀՆԱ-ն կարող է նվազել 37,5%-ով։ Ըստ գործակալության վերլուծության՝ հարավկորեական կիսահաղորդիչների և այլ ապրանքների արտահանման անկումը կարող է հանգեցնել Չինաստանի ՀՆԱ-ի 5%-ով նվազմանը, իսկ ամերիկյան տնտեսությունը կարող է կրճատվել 2,3%-ով։