Ըստ թուրքական մտածողության, ովքեր են Հայաստանի այսօրվա իշխանությունն ու նրանց սատարողները․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իրանը կանչել է Ֆրանսիայի դեսպանին, բողոք հղելու Օլիմպիադայի ժամանակ Հիսուսի կերպարը նսեմացնելու համար: Հիսուսը՝ Իսան, իսլամում մարգարե է և դա վիրավորանք է նաև Իսլամի համար:
Իսկ Թուրքիայի մամուլում, այդ կապակցությամբ, այդ արարքի նկատմամբ Ֆրանսիայի քրիստոնյաների ունեցած վերաբերմունքը բնութագրում են "sahip çıkmak" արտահայտությամբ՝ "sahip" – տեր, իսկ արտահայտությունը ՛՛Տեր կանգնել՛՛: Այսինքն տեր կանգնել սեփական ինքնությանն, արժեքներին, այսինքն չլինել, հայերեն ասած, ՛՛շուռ տված՛՛, ՛՛արժանապատվություն չունեցող՛՛, ՛՛սեփական եսից հրաժարվող՛՛:
Հիմա, ըստ թուրքական մտածողության, ովքեր են Հայաստանի այսօրվա իշխանությունն ու նրանց սատարողները, երբ լռում են սեփական ինքնությունից հրաժարվելու ՔՊ-ականների կոչերին ու ինչպես են նրանց, ի վերջո, մեզ բոլորիս վերաբերվում:
Փաստորեն, մենք "sahip çıkmak" չենք, այլ՝ նվաստներ, որոնք որևէ հարգանքի արժանի չեն»։