ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևին ռազմական աջակցության 2 նոր փաթեթի մասին, որոնց ընդհանուր արժեքը 1,7 միլիարդ դոլար է։

Պենտագոնի հաղորդագրության համաձայն՝ 200 միլիոն դոլարի փաթեթը ներառում է հակահրթիռային համակարգեր, հրթիռային համակարգերի և հրետանու համար նախատեսված արկեր, հակատանկային զենքեր։ 1,5 միլիարդ դոլարի փաթեթով Ուկրաինան հակաօդային պաշտպանության սարքավորումներ կստանա:

Բացի դրանից՝ Կիևին արբանյակային պատկերների հարցերով զբաղվող կոմերցիոն ընկերությունների ծառայություններ կտրամադրվեն։

Գերատեսչությունից հիշեցրել են, որ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր ԱՄՆ-ը ավելի քան 55 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել Կիևին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն