Իսրայելը հայտնել է Լիբանանի 7 շրջաններում «Հեզբոլլահ»-ի թիրախների հարվածելու մասին
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել շիաների «Հեզբոլլահ» շարժման «10 ահաբեկչական օբյեկտների» Լիբանանի հարավի յոթ տարբեր շրջաններում։ Այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։
ԻՊԲ-ն նշում է նաև, որ գիշերվա ընթացքում ցամաքային և օդային հարվածների արդյունքում ոչնչացվել են «Հեզբոլլահ»-ին պատկանող զենքի պահեստներ, ենթակառուցվածքի օբյեկտներ, ռազմական օբյեկտներ և արձակման կայանք։
Լիբանանի տարածքից իրականացված հարձակման հետևանքով հուլիսի 27-ին Իսրայելում զոհվել էր 12 մարդ, մեծ մասը՝ երեխաներ, որոնք գտնվում էին հարվածի ենթարկված ֆուտբոլի դաշտում։ Իսրայելը սպառնացել է խստորեն պատասխանել այս հարձակմանը, որն, ըստ «Հեզբոլլահ»-ի, իր հետ առնչություն չունի։