Մենք էական առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Մենք երբեք այսքան մոտ չենք եղել դրան։ Այժմ երկու երկրները պատմական հնարավորություն ունեն վերջապես փակելու թշնամանքի այդ գլուխը, զբաղվելու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի փոփոխությամբ և այն դարձնելու բարիդրացիության, կայունության և խաղաղության վայր»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին՝ Ամիրբեկովը նշել է, որ նպատակահարմար չէ ինչ-որ ժամկետներ նշել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն