Բողոքի ցույցեր Վենեսուելայում. զոհերի թիվը հասել է 11-ի
Նախագահի ընտրությունից հետո Վենեսուելայում սկսվել են բողոքի ցույցեր, որոնք ընթացել են իրավապահների հետ բախումներով, 11 մարդ զոհվել է, այդ թվում՝ մեկ զինծառայող, հայտնում է AFP-ն։
Հաղորդվել է, որ ցուցարարներին ցրելու գործողությանը մասնակցել են նաև կառավարամետ «Կոլեկտիվոս» ռազմական խմբավորումները՝ օգտագործելով հրազեն։
Վենեսուելայի դատախազությունը հայտարարել է գրեթե 750 մարդու ձերբակալության մասին։
Հուլիսի 29-ին երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահի ընտրությունում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը, որը Վենեսուելան ղեկավարում է 2013 թվականից։ ԿԸՀ-ի տվյալով՝ քաղաքական գործիչը ստացել է ձայների 51,2 տոկոսը, իսկ ընդդիմադիր Էդմունդո Գոնսալեսը՝ 44,2 տոկոսը։
Ընդդիմությունը չի ճանաչել ընտրության պաշտոնական արդյունքները և մտադիր է շարունակել բողոքի ցույցերը: Նրանց տվյալով՝ Գոնսալեսը ջախջախիչ հաղթանակ է տարել։