Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդարդարձել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:

Էրդողանը, խոսելով արարողության ժամանակ բեմադրված «Խորհրդավոր ընթրիքի» տեսարանին, այն անվանել է խայտառակ և նշել, որ դա վիրավորանք էր ոչ միայն կաթոլիկ համայնքի, ոչ միայն քրիստոնյաների, այլև իրենց համար: Այս մասին գրում է Ermenihaber-ը:

«Առաջին իսկ հնարավորության դեպքում զանգելու եմ հարգարժան Պապին (Հռոմի պապ-խմբ.): Ես ներկայացնելու եմ քրիստոնեական աշխարհի, բոլոր քրիստոնյաների նկատմամբ իրականացված անբարոյականությունը»:

Հիշեցնենք, որ Փարիզի Օլմիպիական խաղերի բացմանը Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարը՝ Քրիստոսի և նրա առաքյալների հանդիպման աստվածաշնչյան տեսարանը, ներկայացվել էր որպես ծաղրանմանակում՝ տրանսվեստիտների և կիսամերկ երգչուհու կերպարանքով։

Հուլիսի 30-ին այն դատապարտել էր նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն