Մեկնարկել է Հարիսին որպես ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու առաջադրելու էլեկտրոնային քվեարկությունը
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամները օգոստոսի 1-ին սկսել են էլեկտրոնային քվեարկությունը՝ փոխնախագահ Քամալա Հարիսին պաշտոնապես նախագահի թեկնածու առաջադրելու համար: Գործընթացը տևելու է հինգ օր։
Հարիսը կասկած չունի իր հաղթանակի հարցում։ Կուսակցության տվյալով՝ նա ստացել է առաջադրման գործընթացին մասնակցող դեմոկրատ պատվիրակների 99 տոկոսի աջակցությունը։ Դեմոկրատների ազգային համագումարը տեղի կունենա օգոստոսի 19-22-ը Չիկագոյում։