Ռուդի Ջուլիանիին կարելի է վարձել 199 դոլարով՝ անհատականացված տեսահոլովակ ստեղծելու համար
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին այժմ կարելի է վարձել՝ 199 դոլարով անհատականացված տեսահոլովակ ստեղծելու համար, հայտնում է NYP-ն:
Ջուլիանիին, որը զրկվել է օրինական լիցենզիայից եւ ում դեմ զանգվածային հայցի է ներկայացվել «2020 թվականի նախագահական ընտրություններից հետո նրա արած հայտարարությունների կապակցությամբ բաժանորդագրվել է հայտնի մարդկանց Cameo կայքին:
«Լավ նորություն. ուզում եմ կապվել Ձեզ հետ Cameo-ի միջոցով. այժմ ես ընդունում եմ Cameo-ի բոլոր հայտերը: Եթե կա մի խնդիր, որը ցանկանում եք քննարկել, կամ պատմություն, որը կցանկանայիք լսել կամ կիսվել ինձ հետ, կամ ողջույն, որը կարող եմ փոխանցել մեկին, ուրախ կլինեմ դա անել»,- ասել է Ջուլիանին իր էջին տեղադրված ողջույնի տեսահոլովակում: