Օգոստոսի 3-ը Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից իրականցրած եզդիների ցեղասպանության միջազգայնորեն ընդունված օրն է:

«Սինջար» եզդիների ազգային միավորումը կազմակերպել է եզդիների ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս-քննարկում: Քննարկման ընթացքում ելույթով հանդես եկավ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը․

«Բոլորիս համար պետք է դաս լինի այն ինչ տեղի ունեցավ Սինջարում, Արցախում։ Այդ դասերից պետք է հետևություններ անել, օրինակ՝ վրացիները արեցինը։ 2008 թվականին տեսան, թե ինչ էր ասում միջազգային հանրություն կոչվածը, հետո տեսան, որ իրենց կողքը ոչ ոք չկա։ Հիմա էլ դիմադրում են իերնց պետականության համար, որպեսզի ցեղասպանության չենթարկվեն։ Միացյալ նահանգները ասում է, որպեսզի դու լինես շատ լավը մեր կողմից դիտարկվող, դու պետք է մանրադրամի վերածվես՝ որպես պետություն, որպես ժողովուրդ։ Վրացիները ասում են՝ չէ մենք չենք ուզում մանրադրամի վերածվել, մենք չենք ուզում դառնալ թնդանոթի միս Ռուսաստանի հետ ձեր կռվի ժամանակ։ Հիմա նույնը մեզ մոտ հակառակն են ասում։ Ասում են՝ շատ լավ է դուք անվտանգության լուրջ խնդիրներ ունեք, մենք դա չենք ապահովելու, բայց ապրի Հայաստանի իշխանությունը, որ որոշել ա ՀՀ դարձնել թնդանոթի միս, ինչպես որ դարձրեց Արցախը»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն