ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Ըստ Պենտագոնի՝ Լլոյդ Օսթինը անկեղծ աջակցություն է հայտնել Իսրայելի անվտանգությանը և Իրանից, «Հեզբոլլահից», հութիներից և այլ խմբավորումներից ինքնապաշտպանվելու իրավունքին:

Հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են տարածաշրջանում ամերիկյան լրացուցիչ ուժերի տեղակայումը՝ թուլացնելու և զսպելու Մերձավոր Արևելքում հնարավոր էսկալացիան:

Լլոյդ Օսթինը նաև աջակցություն է հայտնել Գազայի հատվածում հրադադարին և ՀԱՄԱՍ-ի գերեվարած պատանդների ազատ արձակման գործարքին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն