Ռուսաստանը ցնցում է Արևմուտքին. նոր ՄիԳ-41-ը գիտաֆանտաստիկ մղձավանջ է. The National Interest
Ռուսաստանը ցնցում է Արևմուտքին. նոր ՄիԳ-41-ը գիտաֆանտաստիկ մղձավանջ է: Նման գնահատական է հնչեցրել The National Interest-ը` կապված ռուսական մշակվող ՄիԳ-41-ի հետ:
Վեցերորդ սերնդի ՄիԳ-41-ը դուրս է ավիացիայի սահմաններից` արտաքին տիեզերք տարածվող հնարավորություններով: 4 Մախ արագությունը, հակահրթիռային լազերներ և ուղղորդված էկելտրամագնիսական իմպուլսով զենքը գիտաֆանտաստիկայի պես են թվում:
ՄիԳ-41-ը թռչելու է ցանկացած այլ ռազմական ինքնաթիռի համար անհասանելի բարձրություններում՝ ոչ միայն մթնոլորտի ամենաբարձր շերտերում, այլև արտաքին տիեզերքի ստորին հատվածում: Թռիչքը ստորին տիեզերքում կիրականացվի նորագույն իմպուլսա-դետոնացիոն շարժիչով:
Ըստ աղբյուրի, կործանիչը կունենա իր տեսակի մեջ առաջին ուղղորդված էլեկտրամագնիսական իմպուլսային զենք, որը կօգտագործվի թշնամու կործանիչների դեմ: Այս զենքը ոչ կինետիկ է և թիրախավորում է թշնամու ինքնաթիռի էլեկտրոնիկան՝ անջատելով դրանք` հակառակորդի ինքնաթիռը վերածելով ընկնող աղյուսի։