Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 6-ին ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։

Այդ մասին հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայություննից։ Այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվել։

Երեկ Շոյգուն իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Ահմադիանի հրավերով մեկնել էր Թեհրան, հանդիպել նաև նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Բանակցությունների օրակարգում են եղել գործակցության ամրապնդման և տարածաշրջանային, միջազգային, երկկողմ անվտանգային ու քաղաքական հարաբերությունների հետ կապված հարցեր:

Իրանի նախագահը նշել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացումը Թեհրանը դիտարկում է որպես արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն