Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23 կմ ճանապարհահատվածի կառուցումն ավարտական փուլում է։ Այդ մասին ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:



«Հիմնական ճանապարհի ասֆալտապատումը գրեթե ավարտված է։ Կապալառու կազմակերպությունն առանձին տեղամասերում կատարում է ասֆալտապատման‚ հանգույցների‚ կողնակների կառուցման‚ մետաղական արգելափակոցների‚ անվտանգության այլ տարրերի տեղադրման և այլ աշխատանքներ»,- նշված է գրառման մեջ։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն