Մովսես Հարությունյանը նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար
Ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 6-ից ազատվել եմ ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից, ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ նշանակվել եմ ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար։ Այս մասին գրել է Մովսես Հարությունյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սիմոնյանին հերթական բարձր վստահության համար, իսկ լրատվականների գործընկերներիս էլ արդյունավետ աշխատանքային համագործակցություն եմ ցանկանում»,- գրել է նա: