Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կարծում է, որ շիական «Հեզբոլլահ» շարժումը Լիբանանը ներքաշում է լայնամասշտաբ պատերազմի մեջ, որը շատ թանկ գին կվճարի, եթե հակամարտությունն էլ ավելի սրվի։

««Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլլան կարող է ստիպել Լիբանանին չափազանց թանկ գին վճարել: Նրանք չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կարող է լինել», – ասել է նախարարը։

Սա կարող է նաև վերածվել պատերազմի, սա տեսություն չէ, սա իրականություն է, ավելացրել է Գալանտը, որին մեջբերում է The Times of Israel-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն