ԱՄՆ հետախուզությունը ենթադրում է, որ Իսրայելին Իրանի և «Հըզբոլլահ»-ի պատասխան հարվածը սպասվածից ուշ կլինի. Al Arabiya
Իրանի պատասխան միջոցառումները Իսրայելի կողմից Թեհրանում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյայի սպանությանն ավելի երկար է տևում, քան ի սկզբանե ենթադրում էր Միացյալ Նահանգները, հայտնել է Al Arabiya-ն՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզությանը ծանոթ աղբյուրներ և պաշտոնյաներ:
Ըստ արաբական լրատվամիջոցների՝ ԱՄՆ պաշտոնյաները պատրաստվում էին ավելի շեշտակի պատասխան հարվածի, հնարավոր է հրթիռներ կամ անօդաչու սարքերի կիրառմամբ, որոնք ենթադրաբար պետք է սկսվեին արդեն կիրակի երեկոյան կամ երկուշաբթի:
Սակայն երեքշաբթի օրվա դրությամբ ոչ Իրանը, ոչ «Հըզբոլլահ»-ը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և «Հըզբոլլահ»-ի բարձրագույն ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո պատասխան քայլեր չեն ձեռնարկել:
Լրատվամիջոցն ընդգծում է, որ և՛ Իրանը, և՛ «Հըզբոլլահ»-ը խոստացել են վճռական պատասխան տալ Իսրայելի գործողություններին, ինչը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին դրդեց տարածաշրջանում ուժեղացնել ռազմական հզորությունը։