Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 12-ին, շարունակում է քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։
Նշենք, որ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվել է հետեւյալ համամասնությամբ՝ 9 հանձնաժողովների նախագահների առաջադրում է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3 հանձնաժողովների նախագահների՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: