Հայաստանը մտադիր չէ ադրբեջանական կողմի պահանջով փոխել սահմանադրությունը. Գևորգ Պապոյան
Հայաստանը մտադիր չէ ադրբեջանական կողմի պահանջով փոխել սահմանադրությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հայաստանի Հանրապետությունը կարող է փոխել իր սահմանադրությունը Հայաստանի քաղաքացիների որոշմամբ։ ՀՀ-ն ոչ մի երկրի պահանջով չի փոխի իր սահմանադրությունը, փոխել-չփոխելը մեր ներքին գործն է»,- ասել է նա՝ ի պատասխան Բաքվի կողմից համապատասխան պահանջի առկայության մասին լրագրողի դիտարկմանը։