Չինաստանում բացահայտվել է հանցավոր ցանց, որն զբաղվում էր դիակիզարաններից դիակների հափշտակմամբ, տեղեկացրել է South China Morning Post-ը։ Պարբերականի տեղեկացմամբ՝ չարագործները գողացել են ավելի քան չորս հազար դիակ, որոնք այնուհետեւ օգտագործվել են ատամի տրանսպլանտատներ պատրաստելու համար։

Այս գործունեությունը հանցագործներին զգալի շահույթ է բերել, որը կազմել է տասնյակ միլիոն դոլարներ, գրել է GolfStrimInform-ը։ Հետաքննության արդյունքում ոստիկանությունն առգրրավել է ավելի քան 18 տոննա ոսկոր եւ ավելի քան 34 հազար կիսաֆաբրիկատներ ու պատրաստի արտադրանք։ Պարզվել է, որ դիակիզարանների աշխատակիցները մարմինները բաժանել են մասերի, որոնք հետո ուղարկվել են հետագա վերամշակման։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն