Կոռուպցիա՝ պատերազմի ժամանակ
Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարարը բերման է ենթարկվել կես միլիոն դոլար կաշառքի համար: Այդ մասին հայտնում են ուկրաինական հատուկ ծառայությունները:
Հետաքննության տվյալներով՝ այդ գումարի դիմաց, պաշտոնյան, օգտագործելով իր լիազորությունները, Լվով-Վոլինյան ածխային ավազանի պետական ձեռնարկությունների ղեկավարներին խոստացել է Դոնեցկի մարզի ճակատային շրջանի հանքերից ազատորեն օգտագործել հանքարդյունաբերական սարքավորումները։