ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննարկում է Google-ը տրոհելու հարցը այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Վաշինգտոնի դատարանը որոշել է, որ ընկերությունը միտումնավոր որպես մենաշնորհ է գործել ինտերնետ որոնողական համակարգերի շուկայում՝ այդպիսով խախտելով հակամենաշնորհային օրենքը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Գործակալության աղբյուրների խոսքով՝ Google-ին կարող են ստիպել, որ մրցակիցներին տրամադրի ավելի շատ տվյալներ ու միջոցներ, որոնք թույլ չեն տա արհեստական բանականության ոլորտում արտադրանքի նկատմամբ անարդար առավելություն ստանալ:

Աղբյուրների համաձայն, եթե արդարադատության նախարարությունը որոշի առաջ տանել իր տրոհման ծրագիրը, ապա առգրավման համար ամենահավանական բաժինները կլինեն Android օպերացիոն համակարգը և Chrome վեբ-դիտարկիչը: Ըստ տեղեկության՝ պաշտոնյաները դիտարկում են նաև AdWords հարթակի հարկադիր վաճառքի հնարավորությունը, որն ընկերությունն օգտագործում է տեքստային գովազդներ վաճառելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն