Դոլմազյանին տարան ԲԴԽ, ասացին՝ «խելոք նիստերրը կանես, 3 ամիսը մեկ էլ կալանքը կերկարացնես». Աննա Մկրտչյան
Դոլմազյանը ԲԴԽ-ում հնազանդությամբ ընդունեց, որ խելոք, հանգիստ Արմեն Աշոտյանի նիստերը կանի, 3 ամիսը մեկ էլ կերկարացնի կալանքի ժամկետը. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Դոլմազյանը ԲԴԽ-ում հնազանդությամբ ընդունեց, որ, այո՛, ոչ մի խնդիր չկա, ինձ չեք տալիս կարգապահական, լիազորությունները չեք դադարեցնում, ես էլ հասկանում եմ՝ ինչու եմ եկել Կոռուպցիոն դատարան»,-ասաց նա և նշեց, որ Աշոտյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հալածանք է, քաղաքական հետապնդում։
Մանրամասն՝ տեսանյութում: