Հինգշաբթի Թայվանի հյուսիսարեւելյան Իլան գավառում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով կղզու կենտրոնական օդերեւութաբանական վարչությանը։

Մայրաքաղաք Թայբեյում ցնցումներն զգացվել են։

Օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ օջախը գտնվել է 9 կիլոմետր խորությունում, Թայբեյից ոչ հեռու, հյուսիս-արեւելքում։

Երկրաշարժից հետո Թայբեյի մետրոյի արագությունն ընկել է։

Թայվանը մոտ է տեկտոնյան սալերին եւ ենթակա է երկրաշարժերի վտանգին։ Ապրիլին Թայվանում տեղի է ունեցել 25 տարվա ընթացքում ամենախոշոր երկրաշարժը, որի հետեւանքով զոհվել է ինը մարդ, ավելի քան 900 հոգի վնասվել է։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն