Քութայիս քաղաքի թիվ 2 բանտում կալանավորների զանգվածային թունավորում է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկությունը հաստատել է Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, հայտնում է Грузия Online-ը։

«Թիվ 2 քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների մոտ սույն թվականի օգոստոսի 13-ին հայտնաբերված բողոքները համապատասխանում են հնարավոր էնտերովիրուսային վարակի ախտանիշներին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Բարդություններից խուսափելու համար որոշ բանտարկյալներ տեղափոխվել են քաղաքացիական կլինիկաներ։ Բժիշկները նրանց վիճակը գնահատել են կայուն և բավարար։ Համապատասխան բժշկական օգնություն և զննություն ստանալուց հետո դատապարտյալները պետք է վերադարձվեն բանտ:

Փաստաբան Սոֆա Բոնդարենկոյի տվյալներով, թունավորվել է շուրջ 200 մարդ։ Բժիշկները իրավաբաններին ասել են, որ բոլոր դեպքերում հիվանդության պատճառը աղիքային վարակն է։

«Որքան ես գիտեմ, դա առաջացել է սննդամթերքից»,-  Mtavari-ին տված հարցազրույցում ասել է փաստաբան Դալի Սուլակվելիձեն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն