Ուրբաթ առավոտյան մահապարտ ահաբեկիչը 12 եմենցի զինվոր է սպանել հարավային Աբյան նահանգում գտնվող զինվորական դիրքում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Հարավային Անցումային խորհրդի ներկայացուցիչ Մոհամմեդ ալ-Նաքիբի հաղորդմամբ, հարձակվողը «ականապատված մեքենայով մտել է անվտանգության ուժերի տարածք» Մուդիա շրջանում։

Ըստ գործակալության, միջադեպի պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել, սակայն Արաբական թերակղզում «Ալ-Քաիդայի» (AQAP) հետ կապված զինյալները ակտիվացրել են հարձակումները Եմենի ռազմական օբյեկտների վրա։

«Ալ Քաիդայի» Եմենի մասնաճյուղն օգտագործել է հութիների և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կոալիցիայի իննամյա հակամարտությունը, որպեսզի մեծացնի իր ազդեցությունը երկրում, որը սահմանակից է Սաուդյան Արաբիային և մոտ է նավագնացության հիմնական ուղիներին:

Հարավային անցումային խորհուրդը՝ սաուդյան կոալիցիայի դաշնակիցը, որը վերահսկում է երկրի հարավի մեծ հատվածը և ցանկանում է անջատել այն, վերջին տարվա ընթացքում ուժեղացրել է իր հարձակումները «Ալ-Քաիդայի» տարրերի դեմ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն