Երևանի քաղաքապետի օգոստոսի 14-ի որոշմամբ՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասի 4-րդ կետով, 112-րդ հոդվածով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով, 5-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Տիգրան Հեքեքյանի դիմումը՝

1. Տիգրան Արտյոմի Հեքեքյանին՝ 2024 թվականի օգոստոսի 14-ից ազատել «Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ աշխատանքային վերջին օր համարելով 2024 թվականի օգոստոսի 14-ը»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն