Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևան քաղաքում օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին, 24-25-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ի ցերեկը, 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 20-ին, 24-25-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։