Ռոբերտ Քենեդի-կրտսերի ընտրարշավը դիտարկում է Սպիտակ տան համար պայքարի դադարեցման հնարավորությունը, որպեսզի աջակցի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնել է Քենեդիի առաջադրած փոխնախագահի թեկնածու Նիքոլ Շանահանը Impact Theory-ի հարցազրույցում։

Շանահանը պատմել է, որ Քենեդիի ընտրարշավը մտածում է, թե արժե արդյոք մնալ ընտրապայքարում, եթե դա նշանակում է, որ իրենց անկախ քարոզչությունը կարող է Թրամփի պարտություն նշանակել։

«Կա երկու տարբերակ, որոնք մենք դիտարկում ենք, եւ դրանցից մեկը մնալն է, նոր կուսակցություն ստեղծելը, բայց մենք կարող ենք ստանալ Քամալա Հարիսին որպես նախագահ եւ Ուոլցին՝ փոխնախագահ... կամ հեռանանք հենց հիմա եւ ջանքերը միավորենք Դոնալդ Թրամփի հետ»,- ասել է նա։

Հարցումները ցույց են տվել, որ Քենեդիի ընտրարշավը ընտրողների մեծ աջակցություն ունի, որոնք հակառակ դեպքում կաջակցեին Թրամփին, այլ ոչ թե Հարիսի պոտենցիալ ընտրողներ կդառնային։

Այնուամենայնիվ, Pew Research-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հարիսի աջակցության ավելացումը տեղի է ունեցել այն մարդկանց հաշվին, որոնք ավելի վաղ հակված էին պաշտպանել Քենեդիին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն