Ավստրալիայում հաստատվել է 19 միլիարդ դոլար արժողությամբ հսկայական արևային էլեկտրակայանի կառուցման ծրագիրը
Ավստրալիայի հեռավոր հյուսիսում հսկայական արևային էլեկտրակայան կառուցելու հավակնոտ ծրագիրը, որը ստորջրյա մալուխի միջոցով դեպի էներգիան կփոխանցի Սինգապուր, մեկ քայլով մոտեցավ իրագործմանը, երբ Ավստրալիայի կառավարությունը չորեքշաբթի հավանություն տվեց 30 միլիարդ ավստրալական դոլար (19 միլիարդ ԱՄՆ դոլար) արժողությամբ բնապահպանական նախագծին:
Ըստ Associated Press գործակալության՝ ավստրալական Sun Cable-ը նախատեսում է 12 հազար 400 հեկտար արևային ագարակ կառուցել և 800 կմ երկարությամբ օդային էլեկտրահաղորդման գծով էլեկտրաէներգիան փոխադրել Ավստրալիայի հյուսիսային Դարվին քաղաք, այնուհետև 4300-կիլոմետրանոց ստորջրյա մալուխի միջոցով՝ Սինգապուրի խոշոր արդյունաբերական սպառողներին:
Australia-Asia PowerLink նախագիծը նպատակ ունի տարեկան մինչև վեց գիգավատ մաքուր էլեկտրաէներգիա արտադրել, որը Ավստրալիայի շրջակա միջավայրի նախարար Տանի Պլիբերսեկի բնորոշմամբ՝ կօգնի Ավստրալիան վերականգնվող էներգիայի գերտերության վերածել և խթանել երկրի տնտեսությունը: