Նիկոլ Փաշինյանը թղթեր է ստորագրում առանց ՀՀ Նախագահին ու ԱԺ-ին ներկայացնելու՞։ Չ՞է որ դրանք վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Սա դավաճանություն է։ Այս մաին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով  Նոյեմբերի 9-ի հաղորդակցությունների ապաշրջափակման կետի հետ կապված զարգացումներին: 

«Երեկ չէ մյուս օրը ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովի և Մ. Զախարովայի հայտարարությունները ցնցող էին։ Չգիտեմ նկատել ու հասկացե՞լ եք դրանց իմաստը։ Ի՞նչ էին նրանք ասում։ Լավրովն ասում էր, որ Հայաստանը սաբոտաժում է իր իսկ ստորագրած փաստաթղթերը։ Զախարովան ավելի կոնկրետ էր, խոսքը 2023-ի հունիսի 2-ի արձանագրության մասին է։ Ըստ Զախարովայի, այդ արձանագրությամբ, որը նախաձեռնվել էր ՀՀ վարչապետի կողմից, կոնկրետացվել են 2020-ի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետի դրույթները։ Մասնավորապես, Հայտարարությամբ նշված ՀՀ տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև նախատեսված անխափան ճանապարհը բոլոր դեպքերում պետք է գործի ՀՀ ինքիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ճիշտ է, ՀՀ սահմանային ու մաքսային ծառայություններն անցնելուց հետո պետք է լինի ադրբեջանական բեռնատարների ռուսական սահմանապահների կողմից հսկողություն և ուղեկցում։ Սա եղել է, հիշեցնում եմ, 2023-ի հունիսի 2-ին։ Փաշինյանն արդեն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում, արդյունքում այն հայտնվել էր շրջափակման մեջ, Լաչինի միջանցքը փակ էր։ Թվում էր, թե հունիսի 2-ի այս արձանագրությունը հաջողություն է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետի համեմատ։ Բայց այստեղ է թաղված շան գլուխը։ Ենթադրում եմ, որ Արևմուտքի ճնշման տակ Փաշինյանը ստիպված ջուրն է լցնում այս «հաջողությունը»։ Արևմուտքն ասում է. ոչ մի ռուս սահմանապահների հսկողություն չպիտի լինի։ Եվ որպեսզի Ադրբեջանին շահագրգռի իր նկրտումների նկատմամբ ավելացնում է. ՀՀ տարածքով պետք է լինի միջանցք, միջին միջանցք։ Օ`Բրայանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն երազում է այդ միջանցքի մասին։ Պարզ է, դրանով տարածաշրջանից դուրս կթողնվեն ՌԴ-ն և Իրանը։ Եվ Հայաստանն, իրոք, սաբոտաժի ենթարկում 2023-ի հունիսի 2-ի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունները։ Ճանապարհը դառնում է միջանցք։ Ավելին, ՀՀ նախաձեռնությամբ սահմանազատման գործընթացից ՌԴ-ն դուրս է մղվում։ Մինչդեռ ռուսների մոտեցմամբ մեր ստանալիքն ավելին պետք է լիներ։ Հիմա մենք ի՞նչ գործ ունենք Արևմուտք - ՌԴ հակասության հետ։ Մենք ՀՀ անվտանգության ու ամբողջականության խնդի՞րն եք լուծու՞մ, թ՞ե փորձում ենք հաճոյանալ Արևմուտքին։

ՀԳ. Սրանով Փաշինյանի դավաճանական դիրքորոշումը չի վերանում։ Ո՞վ էր տեղյակ 2023-ի հունիսի 2-ի եռակողմ արձանագրությունից։ Իսկ 2022-ի հոկտեմբերի 31-ի Սոչիի արձանագրությունը։ Իսկ 2021թ հունվարի՞նը։ Իսկ 2020թ դեկտեմբերի 18-ի՞նը։ Ո՞վ է տեսել դրանց տեքստը։ Ընդհանրապես քա՞նի նման թուղթ կա։ Սա ի՞նչ բան է։

Ն. Փաշինյանը թղթեր է ստորագրում առանց ՀՀ Նախագահին ու ԱԺ-ին ներկայացնելու՞։ Չ՞է որ դրանք վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Սա դավաճանություն է։ Իսկ ՀՀ նախագահնե՞րը։ Սահմանադրությամբ նրանք են պետության գլուխը։ Իրականում և Ա. Սարգսյանը, և Վ. Խաչատուրյանը իրենց դրել են վարունգի տեղ. իբր թե տեղյակ չեն այդ արձանագրություններից։ Կոմֆորմիստներ։ Իսկ մի քանի, իբր թե արևմտամետ, դիզերտիրներ ձվեր են նետում բելառուսական դեսպանատան ուղղությամբ։ Տղա՞ եք, ձու ունե՞ք, դրանք նետեք Փաշինյանի կառավարության ուղղությամբ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն