ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը դեմ քվեարկած անձինք ընդգրկվել են «պերսոնա նոն գրատա» ցուցակում։ Այդ մասին, ըստ աբրբեջանական ամուլի, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ադրբեջանի հասցեին Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Շվաբեի հայտարարությունները։

Նրա խոսքով՝ մինչև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատի վերականգնումը, այդ անձանց արգելվում է մտնել Ադրբեջանի տարածք,

Հաջիզադեի խոսքվ՝ Լեռնային Ղարաբաղը օկուպացնելու ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը, որը նա անվանել է «ազատագրում», ինչպես նաև Ադրբեջանի «անկախ» քաղաքականությունը չեն համապատասխանում «Շվաբեի նման անհատների նենգ մտադրություններին»։

Հիշեցնենք, որ Շվաբեն հայտարարել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ կաշառել է ԵԽԽՎ պատգամավորներին և պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն