Աֆղանստանում ստեղծված իրավիճակն ավելի բարդ է, քան երկրից սովետական զորախմբի դուրսբերումից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանելով 30-ամյա վաղեմության լուսանկարը, որը համացանցում գտել է Հեռավոր Արեւելյան պետական համալսարանի ուսանողներից մեկը, որտեղ Շոյգուն կանգնած է «ինչ-որ թալիբների» կողքին, նախարարն ասել է, որ այդ ժամանակ «Թալիբան» շարժումը դեռ չկար:

«Այդ լուսանկարն արվել է Քաբուլում: Իմ կողքին մոջահեդներ են: Մենք դեռ չէինք գնացել, իսկ նրանք արդեն եկել էին»,-մեկնաբանել է նախարարը:

«Ավելի բարդ, ավելի բարդ»,-ասել է Շոյգուն՝ մեկնաբանելով Աֆղանստանի կոնֆլիկտը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն