Ուզբեկստանի և ԱՄՆ-ի իշխանությունները պայմանավորվել են ամերիկյան ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնք աֆղանստանցի զինվորականներն Ուզբեկստանի տարածք են տեղափոխել 2021 թվականի օգոստոսին, թողնել այդ հանրապետությունում, ասել է Տաշքենդում ԱՄՆ դեսպան Ջոնաթան Հենիքը։ Նա ընդգծել է, որ այդ սարքավորումները երբեք Աֆղանստանին չեն պատկանել: Դրանք եղել են ԱՄՆ սեփականությունը, որոնք օգտագործել է Աֆղանստանի բանակը:

Ավելի վաղ ուզբեկական լրատվամիջոցները հայտնել էին, որ ամերիկյան Sierra Nevada կորպորացիան Ուզբեկստանի համար կվերանորոգի վեց Pilatus PC-12 ինքնաթիռ, որոնք աֆղանստանցի զինվորականները, խախտելով սահմանը, մյուս ինքնաթիռների հետ տեղափոխել են Ուզբեկստան՝ թալիբների իշխանության գալու ֆոնին:

2021 թվականի օգոստոսին Աֆղանստանում թալիբների կողմից իշխանության զավթման ժամանակ 22 ռազմական ինքնաթիռ և 24 ուղղաթիռ ապօրինի հատել էին Ուզբեկստանի օդային տարածքը։

Politico-ն 2022 թվականի սեպտեմբերին հայտնել էր, որ ԱՄՆ-ը կարող է Տաջիկստանին և Ուզբեկստանին փոխանցել այդ հանրապետությունների տարածքում հայտնված մինչև 50 ամերիկյան ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ՝ Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու դիմաց։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն