Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը.

«Մեր Սահմանադրության փոփոխության հարցը բացի նրանից, որ Ալիևը Նիկոլին հրամայել է քննարկել իր մանկալավիկ-չինովնիկների հետ, հիմա էլ քննարկում են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները...

Այո՛, հենց այդպես... Հպարտ ժողջանի նոր Սահմանադրությունը քննարկում են եկրու թուրք, որոնք էլ որոշելու են, թե ինչ է իրենից ներկայացնելու Էրմենիստան վիլայեթը...

Ի դեպ, Անկարան և Բաքուն այս քայլով նաև տապալեցին Նիկոլի կողմից շուտափույթ կերպով, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի, ստորագրման ծրագիրը, ինչպես նաև Նիկոլի հիմար փորձերը տարանջատելու հայ- թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական «հարաբերություններից». Անկարան պարզ հասկացրեց Նիկոլին, որ մինչև Բաքուն «դաբրո չտա», ինքը որևէ քայլ չի անի Հայաստանի թրքամետ նվաստացումներին ընդառաջ...»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն