Իրանը խոստացել է աջակցել ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ ցանկացած համաձայնագրի
Իրանը կաջակցի հրադադարի ցանկացած համաձայնագրի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման եւ Իսրայելի միջեւ, որի պայմանները ընդունելի կլինեն պաղեստինցիների համար։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Հալիլ ալ-Հեյայի հետ զրույցում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կաջակցի ցանկացած համաձայնագրի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման եւ Իսրայելի միջեւ, որը կընդունվի պաղեստինյան դիմադրության եւ ՀԱՄԱՍ-ի կողմից»,- նրա խոսքերը մեջբերել է Իրանի ԱԳՆ պաշտոնական թելեգրամ-ալիքը։ Ինչպես նշել է Արաղչին, Թեհրանի դիրքորոշումը Գազայի հակամարտության հարցում մնում է անփոփոխ նոր կառավարությունից հետո, եւ Իրանը կշարունակի աջակցել Պաղեստինին ինչպես առաջ։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամն իր հերթին շնորհավորել է Արաղչիին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով եւ տեղեկացրել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքի մասի։ Հալիլ ալ-Հեյան ընդգծել է, որ պաղեստինցի ժողովուրդը բարձր է գնահատում այն աջակցությունը, որը ցուցաբերում է Իրանը։