ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Իսրայելին «անհապաղ» դադարեցնել գործողությունները Հորդանան գետի Արևմտյան ափին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել գործողությունները Արևմտյան ափին:
X-ում գրառման մեջ Գուտերեշն ասել է, որ Արևմտյան ափի վերջին զարգացումները «խորապես մտահոգիչ են»:
«Ես խստորեն դատապարտում եմ մարդկային կորուստները, այդ թվում՝ երեխաների, և կոչ եմ անում անհապաղ դադարեցնել այդ գործողությունները»,- գրել է նա։
Չորեքշաբթի օրը Իսրայելը սկսել է «հակահաբեկչական գործողություն» Արևմտյան ափի չորս շրջաններում, որի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ:
Այսօր առավոտյան Իսրայելի անվտանգության ուժերը հայտարարել են, որ իրենք սպանել են Հորդանան գետի արևմտյան ափի Թուլկարմ քաղաքի մոտ «մզկիթում թաքնվող հինգ զինված ահաբեկիչների»։